FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքի գործունեության ոլորտը և նպատակը.
1. Սույն օրենքը սահմանում է սեյսմիկ անվտանգության ապահովման իրավական հիմքերը, նպատակը և սկզբունքները, խնդիրները, միջոցառումները, համակարգը, կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության գործունեության ոլորտներում` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, օրենսդրության նորմերի և պահանջների կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության մարմինները.
2. Սույն օրենքի գործողության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգություն և պետության կայուն զարգացում ապահովող մակարդակը, բնակչության վաղ իրազեկումը, աղետալի և վտանգավոր սեյսմիկ գործընթացներից ու երևույթներից բնակիչների կյանքի և գույքի անվտանգության ապահովումը: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների (անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից), քաղաքացիների հետ հարաբերությունների կարգավորումը: