FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  210

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելը.
1. Այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից, այդպիսի ապրանքների կարգավիճակը որոշվում է ապրանքների բավարար վերամշակման չափանիշներին համապատասխան, որոնք կարող են արտահայտվել՝
    1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրի փոփոխությամբ՝ առաջին 4 նիշերից ցանկացածի մակարդակով.
    2) ապրանքի արժեքի փոփոխությամբ, երբ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժինը կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնում ներառված հաստատագրված բաժնին (ադվալորային բաժնի կանոն).
    3) անհրաժեշտ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական այնպիսի գործողությունների իրականացմամբ, որոնք բավարար են ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար.
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանման նպատակներով ճանաչվում են որպես Միության ապրանքներ, եթե ապրանքների պատրաստման (ստացման) գործողությունների արդյունքում կատարվում է հետևյալ պայմաններից մեկը՝
    1) տեղի է ունեցել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրի փոփոխություն՝ առաջին չորս նիշերից ցանկացածի մակարդակով՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի.
    2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում վերջնական արտադրանքի գնի մեջ ներառված հաստատագրված բաժինը, կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի մեջ ներառված հաստատագրված բաժնին՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի.
    3) ապրանքների մասով կատարվել են այնպիսի պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործողություններ, որոնք բավարար են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքի:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  210

3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները չեն ճանաչվում որպես Միության ապրանքներ, եթե այդ ապրանքների մասով կատարվել են միայն այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ անկախ այլ պայմանների կատարումից: Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրի փոփոխությունը՝ առաջին չորս նիշերից ցանկացածի մակարդակով, և ադվալորային բաժնի կանոնը չեն կիրառվում որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշներ այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ սահմանվել է այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար.
4. Այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար, ինչպես նաև այն գործողությունների ցանկը, որոնց կատարումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելիս չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին, սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
5. Ադվալորային բաժնի կանոնը որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ օգտագործելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Ադվալորային բաժնի կանոնը Միության ապրանքների վերանորոգման հետ կապված գործողություններ կատարելիս չի կիրառվում որպես բավարար վերամշակման չափանիշ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  210

6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը սահմանվում է անդամ պետության լիազորված պետական մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից.
7. Որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ անդամ պետության լիազորված մարմինը կամ լիազորված կազմակերպությունը տրամադրում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն կամ եզրակացություն այն մասին, որ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ չեն: Նշված եզրակացությունների ձևերը, էլեկտրոնային փաստաթղթերի ձևով ներկայացվող այդ եզրակացությունների կառուցվածքը և ձևաչափը, դրանք լրացնելու, ինչպես նաև դրանց տրամադրման և կիրառման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը հաստատող փաստաթղթի բացակայության, չեղյալ կամ անվավեր ճանաչվելու դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս այդպիսի ապրանքները, Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով, դիտարկվում են որպես Միության ապրանքներ, իսկ այլ նպատակներով՝ որպես օտարերկրյա ապրանքներ: Գլուխ 28 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը