FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության իրականացումը.
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու դեպքում պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը․ 1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության նախնական համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագիրը.
    2) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ.
3. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությանը նախնական համաձայնություն տալու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնությունը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը.
4. Կենտրոնական բանկը տալիս է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու վերաբերյալ իր համաձայնությունը կամ մերժում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունություն իրականացնելու միջնորդագիրը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26

5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց կամ լիցենզավորելուց հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում հաշվառել այն Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման կամ լիցենզավորման փաստը վկայող փաստաթուղթ.
6. Կենտրոնական բանկը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնության տրամադրումը, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    2) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը կհանգեցնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վատթարացման.
    3) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ընկերության գրանցման պետության իրավասու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը (այդ թվում՝ պետության օրենսդրությունը) Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մասնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ.
    4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառությանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26

5) մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը խախտել է տնտեսական նորմատիվներից թեկուզև մեկը: