FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  301

Նոտարների հաշվառումից հանումը.
1. Հաշվառումից դուրս գալու համար նոտարը հարկային մարմին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
    1) նոտարական գործունեության կասեցման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշման պատճենը.
    2) նոտարի պաշտոնից ազատման մասին դատարանի որոշման պատճենը.
    3) նոտարի պաշտոնից ազատման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի պատճենը.
2. Նոտարին հաշվառումից հանելու համար կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած՝ նոտարի գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման մասին հրամանի կամ որոշման պատճենը կամ նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը.
3. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերից որևէ մեկի ստացման դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ նոտարի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Նոտարը գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման կամ մահվան օրվանից համարվում է հաշվառումից հանված: