Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 404 Մաքսային ներկայացուցչի իրավունքները. 1. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն ունի նույն իրավունքները, որոնք ունի այն անձը, որը լիազորում է նրան ներկայացնելու իր շահերը մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում. 2. Իր գործունեությունն իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի իր կողմից ներկայացվող անձից պահանջելու մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ, այդ թվում՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն կամ այլ գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր և տեղեկություններ, և այդ փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու այնպիսի ժամկետներում, որոնցով ապահովվում է սույն Օրենսգրքով սահմանված պահանջների կատարումը. 3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային ներկայացուցչի իրավունքը՝ սահմանափակելու իր գործունեության ոլորտը ապրանքների առանձին կատեգորիաների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացմամբ, առանձին մաքսային գործառնությունների իրականացմամբ կամ գործունեության առանձին տարածքում մաքսային գործառնությունների իրականացմամբ. 4. Արգելվում է առանձին մաքսային ներկայացուցիչներին բացառիկ (էքսկլյուզիվ) և անհատական բնույթ կրող այլ արտոնություններ տրամադրելը: |