Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 26 Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքում չներառվող ծախսերը. 1. Արտահանման մաքսային արժեքում չեն ներառվում` 1) Հայաստանի Հանրապետությունում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը. 2) մատակարարի նկատմամբ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը. 3) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը. 4) Հայաստանի Հանրապետությունից արտահանելուց հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետությունից արտահանված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք ներառված չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ: |