FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  78

Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը.
1. Պետական մարմնի հաղորդումը պարունակում է այն ներկայացրած պետական մարմնի անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, սույն օրենքի առերևույթ խախտման և այն կատարողի մասին տեղեկություններ, ինչպես նաև բացահայտում է համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել սույն օրենքի առերևույթ խախտման փաստը: Հաղորդմանը կարող են կցվել այն հաստատող նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ և այլն.
2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում, երբ անձի գործողություններում առերևույթ առկա են տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշներ, նախաքննություն իրականացնող մարմինը նման որոշում կայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ որոշումն անհրաժեշտ նյութերի հետ միասին ուղարկում է Հանձնաժողով: