Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 105 Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկության ներկայացման և քննարկման կարգը. 1. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունի Կառավարությունը. 2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում վարչապետը. 3. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը. 4. Ազգային ժողովի նիստում պատերազմ հայտարարելու հարցով Ազգային ժողովի նիստի գումարման դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև խաղաղություն հաստատելու մասին Կառավարության առաջարկության քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Կառավարության ներկայացուցիչը, որին կարող են տրվել հարցեր. 2) հարակից զեկուցում չի լինում. 3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ. 5. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 6. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ. 7. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված: |