Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 32 Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից. 1. Պահանջատերը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել կատարման ենթակա ակտի ինչպես ամբողջ եզրափակիչ մասը, այնպես էլ դրա մի մասը կատարելու պահանջով. 2. Պահանջատերը հարկադիր կատարման մեկ դիմումում կարող է միավորել կատարման ենթակա միևնույն ակտով մեկից ավելի պարտապանների նկատմամբ կատարողական վարույթներ հարուցելու պահանջներ. 3. Եթե կատարման ենթակա ակտը կայացվել է հօգուտ մի քանի անձի, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել միայն իր օգտին կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ՝ կատարման ենթակա ակտի համապատասխան մասով: |