Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 140 Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները. 1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝ 1) քաղաքացիական բնակչության կամ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող առանձին քաղաքացիական անձանց կամ ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը հանցավորի համար ակնհայտորեն դադարեցրած անձի վրա հարձակումը, 2) քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը, 3) հարձակումը, եթե ակնհայտ է, որ այն կհանգեցնի քաղաքացիական անձանց պատահական մահվան կամ խեղման կամ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին կամ լայնածավալ, երկարաժամկետ և լուրջ վնաս կպատճառի շրջակա միջավայրին, եթե այդպիսի վնասներ պատճառելը ակնհայտորեն անհամաչափ է կոնկրետ կամ անմիջականորեն ակնկալվող ընդհանուր ռազմական առավելության համեմատությամբ, կամ 4) վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և սարքերի վրա հարձակվելը, եթե ակնհայտ է, որ այդպիսի հարձակումը կհանգեցնի չափազանց մեծ կորուստների կամ վիրավորումների քաղաքացիական անձանց շրջանում կամ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին կամ շրջակա միջավայրին, եթե այդպիսի վնասներ պատճառելը ակնհայտորեն անհամաչափ է կոնկրետ կամ անմիջականորեն ակնկալվող ընդհանուր ռազմական առավելության համեմատությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով. 2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝ 1) քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը` իբրև պատերազմ վարելու եղանակ, նրանց զրկելով գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից, ներառյալ վերաբերելի միջազգային փաստաթղթերով նախատեսված օգնություն տրամադրելուն խոչընդոտելը, 2) ոչ ոքի կենդանի չթողնելու հրաման տալը կամ նման հրամանով սպառնալը, |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 140 3) սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասում նշված հովանավորվող անձանց ներկայության օգտագործումը՝ որոշակի վայրեր, տարածքներ կամ զինված ուժեր ռազմական գործողություններից անձեռնմխելի դարձնելու համար, 4) բռնազավթող պետության կողմից իր սեփական քաղաքացիական բնակչության մի մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս, 5) հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքներ հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց խոշոր չափի վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքները հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին, կամ 6) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող պատերազմ վարելու եղանակների կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի եղանակները համապարփակ արգելքի առարկա են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ. 4. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ հակառակորդ պետության զինված ուժերի անդամի կամ հակառակորդի կոմբատանտի ուխտադրուժ սպանությունը կամ վիրավորումը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով: |