Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 382 Հողը փչացնելով անզգուշությամբ վնաս պատճառելը. 1. Հողը փչացնելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր գույքային կամ այլ էական վնաս՝ կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: |