Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 Անվտանգության միջոցներ նշանակելու պայմանները. 1. Դատարանը կարող է նշանակել անվտանգության միջոց, եթե համարի, որ սույն օրենսգրքով պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը կրկին կարող է այդպիսի արարք կատարել, կամ անվտանգության միջոցի կիրառումն անհրաժեշտ է իր կամ այլ անձի անվտանգությունն ապահովելու համար: Սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անվտանգության միջոցի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ անձի նկատմամբ դրա կիրառման անհրաժեշտության և առավել արդյունավետ իրականացման եղանակների վերաբերյալ փորձագետի, իսկ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցների նշանակման վերաբերյալ՝ բժշկական-մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացությունը. 2. Անվտանգության միջոց կարող է նշանակվել պատժի հետ զուգակցված, եթե դատարանը հիմնավորի, որ միայն պատիժ կիրառելով հնարավոր չէ վերացնել անձի կողմից նոր հանցանքի կատարման հավանականությունը։ Անվտանգության միջոց կարող է նշանակվել նաև առանց պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս. 3. Անձի կողմից կատարված և պատժի սպառնալիքով արգելված մեկ արարքի համար կարող են նշանակվել մեկից ավելի անվտանգության միջոցներ: |