Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Գործատուների միավորվելու իրավունքը. 1. Գործատուներն իրավունք ունեն կամավոր հիմունքներով ստեղծելու գործատուների միություններ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, արհեստակցական միությունների, աշխատողների կոլեկտիվների և աշխատողների հետ փոխհարաբերություններում իրենց անդամների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի մշակման և քննարկման գործընթացում ու աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարաբերություններում նրանց օրինական շահերը ներկայացնելու նպատակով. 2. Գործատուների միությունը ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին. 3. Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով. 4. Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործելու «գործատուների միություն» բառերը կամ պետական գրանցում ստանալու այդ անունով: |