Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55.1 Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը կարող է իրականացվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրով: Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մի մասը` անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով, այդ գույքը նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնական մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակը` վերադարձնելու պայմանով: Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: |