FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  304

Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները.
1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն.
2. Ամեն դեպքում, բողոքը բավարարվում է, եթե վարույթի հանրային մասնակիցը չի ներկայացրել դատարանի պահանջած նյութերը: Բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան.
3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն.
4. Բանավոր ընթացակարգով բողոքի քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, վիճարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) հանրային մասնակցին, քննիչին և հսկող դատախազին: