Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները. 1. Ընկերության կանոնադրական կապիտալի չափն ամրագրվում է նրա կանոնադրությամբ: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը ձևավորվում է Ընկերության մասնակիցների ներդրումներից: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը հավասար է` 1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի դիմաց ներդրված գումարին. 2) բաժնետիրական ընկերություն հանդիսացող Ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի դիմաց ստացված գումարին. 2. Ընկերության գրանցման պահին նրա կանոնադրական կապիտալն ամբողջությամբ, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝ ավելացվող գումարն ամբողջությամբ պետք է վճարված լինի Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և Ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվին. 3. Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվում է միայն փողով՝ Հայաստանի Հանրապետության դրամով: |