FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  9

Ակադեմիայի գործադիր մարմինը.
1. Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ.
2. Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն ինը ձայնով ընդունված որոշմամբ.
3. Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ)` հայտ ներկայացրած թեկնածուների թվից.
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչապետը Խորհրդի առաջարկած թեկնածուների թվից երկշաբաթյա ժամկետում չի նշանակում Ռեկտոր, ապա Խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ.
5. Ռեկտորի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ռեկտորի պաշտոնում.
6. Խորհուրդը Ռեկտորի լիազորությունների ավարտից առնվազն 40 օր առաջ Ակադեմիայի պաշտոնական կայքում (www.justiceacademy.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7. Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, և ոչ ավելի, քան մեկ ամիս է.
8. Ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Ռեկտորի պաշտոնի համար մրցույթը հայտարարվում է պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում.
9. Ռեկտորի լիազորությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  9

10. Ռեկտորի լիազորությունների դադարեցման, պաշտոնը թափուր մնալու կամ սույն օրենքով սահմանված կարգով Ռեկտորի լիազորությունների կասեցման դեպքում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը.
11. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: