Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Վարկանիշային ցուցակների կազմումը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելը. 1. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու համար թեկնածուներն ընտրվում են վարկանիշային ցուցակներից. 2. Վարկանիշային ցուցակները կազմելու համար առնվազն տարին երկու անգամ քաղաքացիական ծառայության գրասենյակն անցկացնում է թեստավորում: Ելնելով թեստավորման մասնակիցների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբով տարբեր օրերի և (կամ) ժամերի: Յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ. 3. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը. 4. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել թեստավորմանը, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները. 5. Թեստավորումը հաղթահարում են Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցները: Թեստավորման արդյունքներով քաղաքացիական ծառայության գրասենյակը տեղեկատվական հարթակում վարում է վարկանիշային համարակալված ցուցակ: Միևնույն արդյունք հավաքած թեկնածուները գրանցվում են նույն համարի տակ. 6. Համապատասխան մարմինները հարցազրույցի հրավիրում են վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց, որոնք բավարարում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները. 7. Եթե պաշտոնի անձնագրով նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ և վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում չկա համապատասխան մասնագիտություն ունեցող թեկնածու, ապա հրավիրվում են վարկանիշային ցուցակի հաջորդ համարներում գրանցված տվյալ մասնագիտությունն ունեցող թեկնածուները. 8. Վարկանիշային ցուցակում միանգամյա գրանցված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Վարկանիշային ցուցակում գրանցման առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Վարկանիշային ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 9. Վարկանիշային ցուցակը համալրվում է թեստավորման յուրաքանչյուր խմբի արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո. 10. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-16-րդ մասերով սահմանված կարգով: Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից, եթե վարկանիշային ցուցակում գրանցվելուց հետո նշանակվել է հանրային ծառայության պաշտոնի կամ դիմում է ներկայացրել իրեն վարկանիշային ցուցակից հանելու համար. 11. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանում է Կառավարությունը. 12. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը սահմանում է համակարգող փոխվարչապետը: |