Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքները. 1. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքներն են` 1) սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական պետական քաղաքականության իրականացումը. 2) սեյսմիկ պաշտպանության բնագավառում միասնական պետական և միջազգային և (կամ) միջպետական քաղաքականության մեջ պատրաստվածության և կանխարգելման սկզբունքների գերակայության ապահովումը երկրաշարժի հետևանքների վերացման նկատմամբ. 3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր պահանջների հավասար առաջնայնությունը. 4) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական և միջպետական ծրագրերի իրագործմանը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակայնության ներգրավումը. 5) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերի ներկայացումը միջազգային դոնոր կազմակերպություններին. 6) բնակչության կյանքի ապահովման գերակայությունը: |