Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու հետևանքները. 1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` ա) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ)` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով կառավարիչ չի նշանակվում, և կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից. բ) պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 40 օրվա, և ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում: Կառավարչի կողմից պարտատերերի առաջին ժողովի անցկացման վայրի վերաբերյալ միջնորդություն ներկայացված լինելու դեպքում ժողովը նշանակվում է այդ միջնորդությամբ նշված վայրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման բողոքարկումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պարտատերերի առաջին ժողովի անցկացման համար, բացառությամբ եթե բողոքարկվում են որոշմամբ հաստատված բոլոր պահանջները. գ) պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է` - պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին, - անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, - այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է, - մաքսային պետական մարմիններին, - կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար, - Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար, - պարտապանին լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք տրամադրած պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին. - աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին. - Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը: Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ. դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ. զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե դիմումը ներկայացրել է պարտատերը կամ պարտապանի կողմից դիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի. է) պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին. ը) արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի. ժ) պարտապանին գրավոր պարզաբանում է սույն օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների մասին` միաժամանակ պարզաբանումը հրապարակելով դատական իշխանության պաշտոնական կայքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 1.1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում` օրինական ուժի մեջ մնալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում. 2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ այն ստուգումների և ուսումնասիրությունների, որոնք սկսվել են, կամ որոնց վերաբերյալ հանձնարարագրերը հրապարակվել են մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելը, ինչպես նաև վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում: Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտագնա ուսումնասիրությունների, ինչպես նաև վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ. 3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում: Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է սույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով. 4. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված` պետական մարմինները պարտավոր են տասնհինգօրյա ժամկետում դատարան ներկայացնել պարտապանի գույքի (այդ թվում` իրավաբանական անձանց բաժնեհավաք, փայահավաք կամ այլ կապիտալում մասնակցության), ինչպես նաև իրավունքների (այդ թվում` պարտապանի գրավառուի իրավունքների) գրանցման մասին, իսկ բանկերը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող անձը` պարտապանի` բանկային հաշիվների և դրանց մնացորդների, ինչպես նաև արժեթղթերի և կրիպտոակտիվների նկատմամբ ունեցած իրավունքների մասին տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր պարտատեր կարող է ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, ինչպես նաև կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ. 6. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար. 7. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում: |