FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Նախանույնացման փուլը.
1. Նախանույնացման փուլը հավանական զոհերին նույնացման ներկայացնելու նախապատրաստական փուլ է, որի ընթացքում իրավասու մարմիններն անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող հնարավորինս ամբողջական և հիմնավոր տեղեկություններ են կուտակում.
2. Նախանույնացման ընթացքում իրավասու մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ պարզելու հավանական զոհի ինքնությունը, քաղաքացիությունը, տարիքը, անօգնական վիճակում գտնվելու հանգամանքը, ինչպես նաև ապահովելու հավանական զոհի և նրա նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ տեղեկությունների ամբողջականությունը՝ այդ նպատակով ակտիվ համագործակցելով ինչպես միմյանց, այնպես էլ այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
3. Կախված գործունեության յուրահատկություններից՝ իրավասու մարմիններն ինքնուրույն են որոշում նախանույնացման ընթացքում տեղեկությունների ստացման՝ օրենքով ձևերն ու մեթոդները օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: Այդպիսի տեղեկությունները կարող են ստացվել հայտնաբերված անձի, այլ անձանց հետ հարցազրույցների (այդ թվում՝ տարբեր նպատակային հարցաշարերի օգտագործմամբ), անձի հայտնած հանգամանքները հավաստող կամ հերքող փաստաթղթերի և այլ ապացույցների ուսումնասիրման, պարզաբանման կամ այլ միջոցով.
4. Օտարերկրյա պետության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախանույնացման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև տվյալ պետության իրավապահ մարմինների օժանդակությամբ: