FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Համայնքային ծառայողի վերապատրաստումը.
1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման: Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ.
2. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները: Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.
3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի գործուղումն oրենքով սահմանված կարգով իրականացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` համայնքի ղեկավարի թույլտվությամբ: Նշված դեպքերում պահպանվում են համայնքային ծառայողի պաշտոնը և համայնքային ծառայության ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել համայնքի ղեկավարի հայեցողությամբ.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: