Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը. 1. Որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝ 1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին. 2) չունի տարբերակիչ հատկություն. 3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առևտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար. 4) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից կամ ցուցումներից, որոնք համընդհանուր են դարձել խոսակցական պրակտիկայում կամ առևտրային պրակտիկայում. 5) բացառապես ներկայացնում է ապրանքի արտաքին ձևը, որը բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկություններից), տեխնիկական արդյունքի հասնելու անհրաժեշտությունից կամ բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը) կամ ապրանքին տալիս է էական արժեք. 6) հակասում է հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին. 7) բաղկացած է կամ պարունակում է կեղծ և (կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ՝ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, բնույթի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) վերաբերյալ հարցերում. 8) վերարտադրում կամ պարունակում է պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր, միջազգային և միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ ու այլ տարբերանշաններ (Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածի համաձայն) կամ շփոթելու աստիճան նման է դրանց. 9) վերարտադրում է նշաններ կամ խորհրդանիշեր, որոնք չեն պահպանվում Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով, սակայն ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 10) պարունակում է մեծ նշանակություն ունեցող հոգևոր կամ մշակութային ժառանգություն համարվող խորհրդանիշեր, մասնավորապես կրոնական, եթե այն պարունակում է կրոնական կամ բարոյական արժեքները նսեմացնող տարրեր. 11) վերարտադրում կամ պարունակում է տարրեր, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են Հայաստանի Հանրապետության կամ համաշխարհային մշակութային ժառանգության պատկերներին կամ դրանց պաշտոնական անվանումներին, ինչպես նաև ֆոնդերում և հավաքածուներում պահպանվող մշակութային արժեքների պատկերներին, եթե գրանցումը հայտարկվում է այն անձի անունով, որը դրա իրավատերը չէ կամ չունի համապատասխան թույլտվություն. 13) բաղկացած է կամ պարունակում է՝ ա. գինիների կամ այլ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված աշխարհագրական նշում, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվում է ավելի ուշ, քան աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտն այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ, կամ բ. նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքին այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերը չեն կիրառվում, եթե հայտատուն բավարար ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ օգտագործման արդյունքում մինչև հայտի ներկայացման թվականը տվյալ ապրանքային նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման է ներկայացվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք ապրանքային նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերում նշված նիշերը, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձևերի և շփոթելու աստիճան նման նիշերի, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը. 3.1. Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձևերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար և չի նսեմացնի այն. 3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք ապրանքային նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կամ անձի կողմից. 4. Աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ միայն այն դեպքում, երբ հայտատուն օրենքով սահմանված կարգով ստացել է դրանց օգտագործման իրավունք: Այլ երկրների աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները թույլատրվում է օգտագործել գրանցվող ապրանքային նշանում, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին, գրանցված է ծագման երկրում, և հայտատուն ունի դրա օգտագործման իրավունք։ Ապրանքային նշանում ներառված գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները ապրանքային նշանի չպահպանվող տարրեր են։ |