FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

Հարկային մարմնի իրավասությունները.
1. Հարկային մարմինը՝
    1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան.
    2) յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է սոցիալական վճարների մասին անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.
    3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի և եկամտային հարկի համար սահմանված ժամկետում նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է սոցիալական վճարների մասին հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.
    4) յուրաքանչյուր ամիս գործատուներից ստացված անձնավորված տեղեկատվությունը համադրում է անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ.
    5) համադրում է նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված անձնավորված տեղեկատվությունը` անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ.
    6) իրականացնում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կողմից կատարվող սոցիալական վճարների հավաքումը և հաշվետվություն է ներկայացնում հավաքումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին.
    7) կատարված սոցիալական վճարների և գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք կարող են շտկել սխալները և ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքով սահմանված կարգով.
    8) ուսումնասիրում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կատարած սոցիալական վճարների վերաբերյալ բողոքները և սխալները և անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել ճշգրտված հաշվարկներ.
    9) գործատուներից, նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ստացված հաշվարկների հիման վրա հաշվարկում է մասնակիցների օգտին փոխանցվող կուտակային հատկացումների չափը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

10) համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին՝ միասնական հաշվին մուտքագրված գումարները (կուտակային հատկացումները) մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվին փոխանցելու համար.
    11) կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին.
    12) պատասխանում է մասնակիցների գրավոր դիմումներին` կապված սոցիալական վճարների (հաշվետվությունների) և կուտակային հատկացումների հետ.
    13) իր իրավասությունների շրջանակում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր և իրականացնում ստուգումներ.
    14) հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման բազայի և դրա վարման վերաբերյալ նման պահանջի առկայության դեպքում.
    15) իրականացնում է սույն օրենքից և այլ օրենքներից բխող այլ լիազորություններ: