FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  89

ԿՈԼԵԳԻԱԼ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ.
1. Կոլեգիալ գործադիր մարմինը գործում է կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված Ընկերության ներքին փաստաթղթերի (կանոնակարգերի, աշխատակարգերի և այլ փաստաթղթերի) հիման վրա, որոնք սահմանում են կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը.
2. Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերն արձանագրվում են: Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, Ընկերության վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին), Ընկերության աուդիտն իրականացնող անձին` վերջիններիս պահանջով.
3. Ընկերության վարչությունը ներառում է Ընկերության տնօրենին (գլխավոր տնօրենին), նրա տեղակալին (տեղակալներին), գլխավոր հաշվապահին, ինչպես նաև Ընկերության այլ պաշտոնատար անձանց: Ընկերության տնօրինության կազմը սահմանում է Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը).
4. Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերը կազմակերպում և վարում է Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), որն ստորագրում է նիստի որոշումները և արձանագրությունը: Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար: