Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 60 Միջազգային հայտի ստուգման գործընթացը պետական լիազոր մարմնում. 1. Միջազգային հայտն ստանալու թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը քննարկում և ստուգում է դրա փաստաթղթերը՝ որոշելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին դրանց համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարի տվյալներին. 2. Եթե միջազգային հայտը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին և Ընդհանուր հրահանգի պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը նշում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, որից հետո միջազգային հայտի մեկ օրինակն ուղարկում է Միջազգային բյուրո, իսկ մյուսը՝ հայտատուին` որպես հայտի ընդունված լինելու հավաստում. 3. Միջազգային գրանցման թվականը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Մադրիդյան համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով կամ համապատասխան դեպքում՝ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով համարվում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, պայմանով, որ Միջազգային բյուրոն հայտն ստացել է երկամսյա ժամկետում։ Այլ դեպքում միջազգային գրանցման թվականը կհամարվի Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը. 4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան` հայտնաբերվում են սխալներ կամ անճշտություններ, որոնց ուղղումը պահանջում է հայտատուի համաձայնությունը, մասնավորապես ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի ճշգրտում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում ուղղել սխալները կամ անճշտությունները՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները։ |