Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում. 3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո. 4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ցանկությամբ. 5. Ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ. 6. Ատեստավորման ենթակա չեն՝ 1) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները. 2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել. 3) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել. 4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում պաշտոնից ազատվողները. 7. Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու. 8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում. 9. Ատեստավորման ենթակա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին. 10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարի եզրակացության վրա. 12. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին. 13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա. 14. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը. 15. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին. 2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ նախաձեռնելով հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց. 2.1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց առաջխաղացման ցուցակում. 3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով. 4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին. 5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին. 6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին. 15.1. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծանուցում է տասնօրյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35 15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով. 15.3․ Սույն հոդվածի 15.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այն տրամադրվում է Հանձնաժողովին, որը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ: 16. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին. 17. Հանձնաժողովի որոշումը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքի)` եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելու դեպքում եռօրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն հոդվածի 15.3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելուց հետո. 18. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում: |