FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  405

Մաքսային ներկայացուցչի պարտականությունները.
1. Մաքսային ներկայացուցիչը պարտավոր է՝
    1) պահպանել մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան.
    2) հաշվետվություններ ներկայացնել մաքսային մարմիններ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
    3) չհրապարակել, իր և (կամ) իր աշխատողների կողմից սեփական նպատակներով չօգտագործել և այլ անձանց չփոխանցել իր կողմից ներկայացվող անձանցից ստացված պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
    4) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան կատարել սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը՝ սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 270-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ.
    5) իրեն մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնել այդ տեղեկությունները փոփոխվելու օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.
    6) կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ.
2. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցչի պարտականությունները պայմանավորված են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջներով ու պայմաններով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  405

3. Մաքսային ներկայացուցչի պարտականությունների մեջ չի մտնում մաքսային ընթացակարգերին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանների պահպանումը և այլ պարտականությունների կատարումը, որոնք, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, վերապահվում են միայն նրա կողմից ներկայացվող անձանց.
4. Մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային գործառնությունները հայտարարատուի անունից իրականացնելու դեպքում մաքսային ներկայացուցիչն այդ հայտարարատուի հետ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն է կրում՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու՝ կատարման ենթակա պարտավորության լրիվ չափով.
5. Սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված հանգամանքների ի հայտ գալու պարագայում, որոնց դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, այդ պարտավորությունը մաքսային ներկայացուցչի կողմից կատարվում է վերջինիս կողմից ներկայացվող անձի հետ համապարտ պարտավորության կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորության կատարումը կապված է հետևյալի հետ.
    1) այն մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները չպահպանելը, որով ձևակերպվել են ապրանքները.
    2) սույն Օրենսգրքի 8-րդ գլխին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը.
    3) մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ տրամադրելու նպատակները և պայմանները և (կամ) այդ արտոնությունների կիրառման հետ կապված՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները խախտող գործողություններ կատարելը.
6. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերից զատ այլ դեպքեր, երբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու՝ հայտարարատուի հետ համապարտ պարտավորության կարգով առաջացած պարտավորությունը ենթակա չէ կատարման մաքսային ներկայացուցչի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  405

7. Մաքսային մարմինների առջև մաքսային ներկայացուցչի պարտականությունները չեն կարող սահմանափակվել միայն ներկայացվող անձի հետ պայմանագրով.
8. Մաքսային բոլոր ներկայացուցիչների համար պարտականությունները միևնույնն են: Գլուխ 56 Մաքսային փոխադրողը