Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 27 Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի մեթոդը. 1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ ներկայացնում է` 1) ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի, քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ). 2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահման տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը. 2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի արժեքի մեթոդով, եթե՝ 1) հայտարարատուն ներկայացրել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը․ 2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք` ա. սահմանված են օրենքով կամ բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ գ. էականորեն չեն ազդում տվյալ ապրանքների ձեռքբերման արժեքի վրա. 3) վաճառքը կամ գինը ենթակա չէ որևէ պայմանի կամ հատուցման, որի պատճառով գնահատվող ապրանքների ձեռքբերման արժեքները չեն կարող որոշվել. 4) գնորդի կողմից ապրանքների հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող անցնել վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել` համաձայն սույն օրենքի 25-րդ հոդվածի դրույթների․ 5) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 27 ա. հայտարարատուի ներկայացրած տեղեկատվության համաձայն` այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանքի ձեռքբերման արժեքի վրա, կամ բ. հայտարարատուի կողմից ձեռք բերված ապրանքի ձեռքբերման արժեքն առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանված` չփոխկապակցված անձից ձեռք բերված նույնական կամ համանման ապրանքների ձեռքբերման արժեքից, որոնց արտահանման ժամանակ մաքսային արժեքը որոշվել է սույն օրենքի 29-րդ կամ 30-րդ հոդվածով, կամ գ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը սույն օրենքի 29-րդ կամ 30-րդ հոդվածի համաձայն որոշված նույնական կամ համանման ապրանքների արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ, կամ դ. հայտարարատուի որոշած մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանված նույն կամ համանման ապրանքների` սույն հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ. 3. Մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված տեղեկատվության ստուգման ժամանակ հաշվի են առնվում առևտրային գործարքների մակարդակների, այդպիսի գործարքների քանակի վերաբերյալ հայտարարատուի ցույց տված տարբերությունները, ինչպես նաև մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնք վաճառողը կատարում է վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն, և որոնք վաճառողը չի կատարում վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են: Այդպիսի տեղեկատվության ստուգումն օգտագործվում է հայտարարատուի նախաձեռնությամբ և միայն համեմատության նպատակով, և դրա հետևանքով մաքսային արժեքին փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 27 4. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներից, եթե մաքսային մարմինները հիմքեր ունեն համարելու, որ հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա նրանք այդ փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով օգտվում են սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից` սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված մերժման ժամանակ գրավոր ներկայացնելով մերժման հիմք համարվող տեղեկատվությունը և դրա աղբյուրները: |