Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 79 Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը. 1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները Հանձնաժողովում քննարկվում են մեկամսյա ժամկետում. 2. Մինչև տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում որոշման ընդունումը Հանձնաժողովը սույն օրենքի առերևույթ խախտման փաստի հավաստիությունն ստուգելու նպատակով կարող է կատարել դիտանցում, հսկիչ գնում, մշտադիտարկում, արտաքին դիտում, պահանջել և ստանալ տեղեկություններ. 2.1. Վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության փաստը և հարուցել վարույթ. 3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ 1) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին. 2) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մի քանի որոշում կայացնելու հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը դրանք կայացնում է առանձին՝ դրանցից յուրաքանչյուրի մասով կատարելով սույն գլխով նախատեսված գործողությունները. 5. Ներկայացված հաղորդումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ հաղորդում ներկայացրած անձինք տեղեկացվում են. 6. Սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով և 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հաղորդումը Հանձնաժողովի նախագահի գրությամբ վերահասցեագրվում կամ վերադարձվում է այն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում: |