Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը և դադարումը. 1. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) նա գրավոր դիմում է ներկայացնում խորհրդի նախագահին. 2) նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է. 3) նա մահացել է. 4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով առաջադրված անդամների դեպքում դադարել է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի կամ ուսանողի կարգավիճակը. 5) սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված անդամների դեպքում նրան առաջադրած մարմինը վաղաժամկետ հետ է կանչում նրան խորհրդի անդամի պաշտոնից. 2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են խորհրդի որոշմամբ՝ լիազոր մարմնի կողմից, եթե՝ 1) առաջ է եկել սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը. 2) մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգելի պատճառով չի մասնակցել խորհրդի նիստերին. 3. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար համապատասխան հանգամանքները հայտնի դառնալու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է խորհրդի առնվազն երեք անդամի կողմից: |