Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ. 1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները. 1) ոստիկանության կրտսեր կոչումներ` - ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի, - ոստիկանության սերժանտ` 2 տարի, - ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի, - ոստիկանության ավագ` 3 տարի, - ոստիկանության ենթասպա` 4 տարի: Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում. 2) ոստիկանության միջին կոչումներ` - ոստիկանության լեյտենանտ` 2 տարի, - ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի, - ոստիկանության կապիտան` 3 տարի, - ոստիկանության մայոր` 4 տարի. 2-1) ոստիկանության ավագ կոչում` - ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի. 3) ոստիկանության գլխավոր կոչում` - ոստիկանության գնդապետ: Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում: Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Կառավարությունը. 2. Ոստիկանությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը: 2-1. Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 2-2. Ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան: Քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանին համապատասխան ոստիկանության կոչում, բայց ոչ ավելի, քան տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումը: Եթե քաղաքացիական ծառայողը նախկինում ունեցել է ոստիկանության ավելի բարձր կոչում, ապա սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակվելիս այն պահպանվում է. 3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը: |