FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  33

Պահանջատիրոջ կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումին ներկայացվող պահանջները.
1. Պահանջատիրոջ կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումը պարունակում է`
    1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է Ծառայություն.
    2) կողմերի լրիվ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, քաղաքացի կողմի անձնագրային տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձ կողմի պետական գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, եթե սույն կետում նշված տվյալներն առկա չեն Ծառայությանը հասանելի կատարման ենթակա ակտում կամ դրա եզրափակիչ մասում.
    3) կատարման ենթակա ակտը կայացրած մարմնի անվանումը, այդ ակտի (գործի) համարը՝ առկայության դեպքում, դրա կայացման օրը.
    4) կատարման ենթակա ակտի այն մասը, որի հարկադիր կատարումը հայցվում է պահանջատիրոջ կողմից.
    5) վարչական ակտը կամ դատախազի որոշումը հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում՝ պահանջատիրոջ հայտարարությունը կատարման ենթակա ակտի կատարելիության հատկանիշը սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով ծագած լինելու վերաբերյալ, ինչպես նաև նշում տվյալ հանգամանքը տեղի ունենալու օրվա մասին.
    6) դրամական պահանջ սահմանող վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում՝ վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը.
2. Պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել դրա պատճենը պարտապանին ուղարկելուց առնվազն երկու շաբաթ հետո, եթե՝
    1) կատարման ենթակա եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման (կայացման) պահից.
    2) կատարման ենթակա եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դրա դեմ բերված բողոքի ընդունելության հարցով կամ այդ բողոքի քննության արդյունքներով կայացված դատական ակտի հրապարակման (կայացման) պահից։ Սույն մասով սահմանված պայմանը չի կիրառվում, եթե կատարման ենթակա եզրափակիչ դատական ակտն օրենքով ենթակա է անհապաղ կատարման.
3. Հարկադիր կատարման դիմումին կցվում են՝
    1) պահանջատեր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
    2) պահանջատեր օտարերկրյա իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները հավաստող փաստաթուղթը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  33

3) ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում.
    4) կատարման ենթակա ակտի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը, եթե կատարման ենթակա ակտը կամ դրա եզրափակիչ մասը հասանելի չէ Ծառայությանը՝ վերջինիս և կատարման ենթակա ակտը կայացրած մարմնի միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և տվյալների փոխանակման համակարգով.
    5) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկադիր կատարման դիմումի պատճենը առնվազն երկու շաբաթ առաջ պարտապանին ուղարկելը հավաստող ապացույցը.
4. Հարկադիր կատարման դիմումում կարող են նշվել և դրան կարող են կցվել կատարման համար անհրաժեշտ այլ տվյալներ և փաստաթղթեր.
5. Հարկադիր կատարման դիմումը ստորագրում է պահանջատերը (իրավասու անձը) կամ նրա ներկայացուցիչը։