FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Դրոշմանիշային վճար կատարած անձանց ցուցակները և փոխանցման հանձնարարական ներկայացնելը, պետական բյուջեից Հիմնադրամին դրամական միջոցների հատկացումը.
1. Հարկային մարմինը`
    1) յուրաքանչյուր հարկային գործակալի կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ներկայացման և դրա հիման վրա դրոշմանիշային վճարի ամբողջ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամ է փոխանցում տվյալ հարկային գործակալի այն աշխատողների ցուցակը, որոնց համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են դրոշմանիշային վճարներ.
    2) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարներ ինքնուրույն վճարողների համար սույն օրենքով սահմանված դրոշմանիշային վճար վճարելու վերջնաժամկետից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամ է փոխանցում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար ինքնուրույն վճարողների ցուցակը, որոնք տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ կատարել են դրոշմանիշային վճարներ.
    3) դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (սույն օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարի ամբողջ գումարը վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմին է ներկայացնում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փոխանցման հանձնարարական (այսուհետ` Փոխանցման հանձնարարական)` սույն կետում նշված անձանց վճարած դրոշմանիշային վճարի գումարներից Հիմնադրամ գումար փոխանցելու վերաբերյալ` նշելով փոխանցման ենթակա գումարը: Ընդ որում, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմնի կողմից ներկայացվող Փոխանցման հանձնարարականում հարկային մարմինը նշում է վճարված դրոշմանիշային վճարի այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին.
2. Ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմինը Փոխանցման հանձնարարականը ստանալու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամի՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում նշված հատուկ հաշվին է փոխանցում Փոխանցման հանձնարարականում նշված գումարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

3. Եթե տվյալ հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարի վճարումն ինքնուրույն կատարող անձի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փաստացի վճարված դրոշմանիշային վճարների գումարի չափը գերազանցում է Փոխանցման հանձնարարականում նշված գումարի չափը, ապա ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմինը տվյալ հարկային գործակալի (դրոշմանիշային վճարի վճարումն ինքնուրույն կատարող անձի) կողմից փաստացի վճարված դրոշմանիշային վճարի` Փոխանցման հանձնարարականում նշված գումարի չափը գերազանցող գումարի կարգավիճակը որոշում է Կառավարության սահմանած կարգով.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցուցակների և Փոխանցման հանձնարարականի ձևը, հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերը համապատասխանաբար Հիմնադրամին և ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմնին փոխանցելու և տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը.
5.