Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 36 Խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը. 1. Խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողն իրավունք ունի՝ 1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին. 2) ծանոթանալու ծառայողական քննության դեպքին. 3) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով. 4) ընդունելու կամ ժխտելու իր կողմից խախտում կատարելու փաստը. 5) հրաժարվելու բացատրություն ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ. 6) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը, զեկուցագիրը հիմնավորող` սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ. 7) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ. 8) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների). 9) ծառայողական քննության ավարտից հետո՝ սահմանված ժամկետում, ծանոթանալու ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը․ 10) իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը բողոքարկելու ոստիկանության պետին, իսկ ոստիկանության պետի կողմից տույժ կիրառվելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին. 2. Խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը պարտավոր է՝ 1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր, տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ, անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ (բացառությամբ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 36 2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննության իրականացման համար անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը. 3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման և փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ հանձնել. 4) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը: |