FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  7

Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները.
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
    1) իրականացնում է պետական քաղաքականությունը.
    2) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը.
    3) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները.
    4) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը.
    6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
    7) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
    8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը.
    9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.
    10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը.
    11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը։