Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 117 Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը. 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի հոգեկան առողջության խնդրի դրսևորումն ու բնույթը, կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա կատարմանը նպաստած գործոնները, անձի կողմից պատժի սպառնալիքով արգելված արարք կրկին կատարելու հավանականությունը, իր կամ այլ անձի համար վտանգավորություն ներկայացնելը: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կոնկրետ տեսակը նշանակելու որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի տված եզրակացության վրա. 2. Դատարանն օրենքով նախատեսված կարգով որոշում է կայացնում նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը շարունակելու, դադարեցնելու կամ դրա տեսակը փոխելու մասին: |