Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում. ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ` բնական և մարդկային գործոնները, և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում. երաշխավորված ավանդական արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է սույն օրենքի համաձայն. համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝ արտադրանքի անվանում, որը թեև պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առևտրային շրջանառության մեջ է դրվել, սակայն տևական ժամանակ համընդհանուր օգտագործման շնորհիվ դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում, և չի նույնականացվում տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ բացառիկ դեպքերում երկրից ծագած արտադրանքի հետ. արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք. յուրահատկություն՝ բնութագիր կամ բնութագրերի համախմբություն, որով արտադրանքը հստակ տարբերվում է նույն կատեգորիային պատկանող այլ նույնատիպ արտադրանքից. ավանդական՝ շուկայում տևական ժամանակահատվածում օգտագործում, որը ցույց է տալիս սերնդից սերունդ փոխանցելու հանգամանքը (այդ ժամկետը պետք է համապատասխանի մարդկային սերնդի համընդհանուր ընդունված տևողությանը և կազմի առնվազն 25 տարի). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 աշխարհագրական անվանում՝ տարածքի, տեղանքի կամ երկրի անվանում. պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի՝ մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը. բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը. խումբ` արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում, անկախ կազմակերպական-իրավական ձևից և կազմից, որը գործում է իր կանոնադրության հիման վրա և արտադրական գործունեություն է իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ. թվական՝ օր, ամիս, տարի. մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով): |