Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 42 Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելը. 1. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) նկատողություն. 2) խիստ նկատողություն. 3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով. 4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երկու ամիս ժամկետով. 5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով. 6) զինվորական ծառայությունից արձակում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գաղտնիության ռեժիմի պահպանման համար պատասխանատու ստորաբաժանումների զինծառայողների կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով. 3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով. 4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով. 6) զինվորական ծառայությունից արձակում: |