FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  309

Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգը.
1. Ցուցմունքի դեպոնացումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ սույն օրենսգրքի 8-րդ բաժնի պահանջների` վերաբերելի մասով (mutatis mutandis) պահպանմամբ.
2. Պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ ցուցմունքի դեպոնացում կատարելու համար։ Պատշաճ ծանուցված պաշտպանի կողմից ցուցմունքի դեպոնացման դատական նիստին մեկ անգամ չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են.
3. Դատարանն ապահովում է սույն օրենսգրքով սահմանված՝ հարցաքննության ընթացակարգի պահպանումը, ինչպես նաև ցուցմունքի դեպոնացման ընթացքում հակընդդեմ հարցման իրավունքի իրականացումը։ Դատարանն իրավասու է դեպոնացման վարույթի մասնակիցներին տալու պարզաբանող, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների երաշխավորման հետ կապված հարցեր.
4. Ցուցմունքի դեպոնացման արդյունքով սույն օրենսգրքի վերաբերելի պահանջների պահպանմամբ կազմվում է ցուցմունքի դեպոնացման արձանագրություն, որին կցվում է դատական նիստի տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը: Ցուցմունքի դեպոնացման արձանագրությունն ստորագրում են դեպոնացման մասնակիցները, իսկ նախագահող դատավորն այն հաստատում է իր կնիքով.
5. Ցուցմունքի դեպոնացման դատական նիստի տեսաձայնագրության հիման վրա քննիչն անհրաժեշտության դեպքում կազմում և ստորագրում է դեպոնացված ցուցմունքի թղթային վերծանումը, որը կցվում է արձանագրությանը։ Դեպոնացված ցուցմունքի թղթային վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը։