FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Աուդիտորական եզրակացությունը.
1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտորական կազմակերպության կազմած փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձևին, բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և Մասնագիտական էթիկայի կանոնագրքով.
2. Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում է աուդիտորական կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտորական կազմակերպությունում: