Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 476 Երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք հանձնելու վաճառողի պարտականությունը. 1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնվել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը: Վաճառողի կողմից այդ պարտականությունը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե վաճառողը չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար տվյալ ապրանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին. 2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ գնորդին հանձնելու պահին ապրանքի նկատմամբ առկա են եղել երրորդ անձանց հավակնությունները, որոնց մասին վաճառողը տեղյակ էր, եթե հետագայում այդ հավակնությունները սահմանված կարգով ճանաչվել են օրինաչափ: |