FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  970

Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը.
1. Համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է: 3. Այն դեպքերում, երբ համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում (կնքվել) է մտավոր սեփականության այնպիսի պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ, որի համար իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է համապատասխան արտոնագիր կամ վկայագիր, համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման գյուտերի, արդյունաբերական դիզայնների ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում։ Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո: Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ: