FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Հեռարձակումը և վերահեռարձակումը.
1. Սույն օրենքի իմաստով հեռարձակում է համարվում էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց ազդանշանների տարածումը հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ ռադիո, հեռուստատեսային կամ արբանյակային կապը)՝ այդ պատկերները կամ հնչյունները հասարակության անդամներին մատչելի դարձնելու նպատակով: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ.
2. Վերահեռարձակում է համարվում հեռարձակող կազմակերպության հաղորդման միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և գրառված հաղորդման հետագա հեռարձակումը մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.
3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով արբանյակային կապով հաղորդում է համարվում հեռարձակող կազմակերպության հսկողությամբ և պատասխանատվությամբ հանրության համար նախատեսված ծրագիր կրող ազդանշանների հաղորդումը արբանյակ և հետ-երկիր` հաղորդակցության չընդհատվող շղթայով: