Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 59 Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության կանոնները. 1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաստատել իր ղեկավար անձանց և աշխատակիցների գործունեությունը կարգավորող ներքին կանոններ և կանոնակարգեր (այսուհետ՝ գործունեության կանոններ). 2. Գործունեության կանոնները պետք է ներառեն՝ 1) ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների և աշխատակիցների միջև շահերի բախումների կանխարգելման միջոցները. 2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի` ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման հետ կապված փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգը. 3) ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման կանոնները. 4) ներքին աուդիտի գործունեության կանոնները. 5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր. 3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ. 4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գործունեության կանոններում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել Կենտրոնական բանկին: |