FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  44

ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դատարանին հայտնում է կալանավորված անձի` կալանքի տակ գտնվելու, դրա ժամկետների, ինչպես նաև կալանավորված անձին կալանքից ազատելու մասին: Ձերբակալված և կալանավորված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունեն բողոքարկելու` ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի գործողությունները։ Սույն մասով ներկայացված բողոքների քննության վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ գլխի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել: