Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ article 8.1 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս. 1․ Ներկայացուցիչը՝ 1) Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում. 1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակային միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն. 2) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և առարկությունները. 3) կազմակերպում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման գործընթացը, մասնակցում է վճիռների և որոշումների կատարմանն ուղղված՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումներին. 4) կազմակերպում և իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ. 5) մասնակցում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպած գործընթացներին: |