Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 Հրազեն գործադրելը. 1. Հարկադիր կատարողն իրավունք ունի հրազեն գործադրելու` 1) իր վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգը. 2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար. 2. Մինչև հրազեն գործադրելը դա պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար. 3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի. 4. Հարկադիր կատարողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը: |