Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 213.2 Նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտումը. 1. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը պահպանող կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում. 2. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում պետական պահուստում պակասորդը չվերականգնելը պահպանող կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք` պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում պետական պահուստում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով. 3. Պահպանող կազմակերպության կողմից պետական պահուստի նյութական արժեքների փչացումը կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք՝ փչացած ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը՝ փչացած ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով. 5. Զորահավաքային պահուստ ձևավորելու առաջադրանքը, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք՝ 1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ 100 տոկոսի չափով. |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 213.2 2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։ 7. Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում. 8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքները նյութական պահուստում չվերականգնելը՝ առաջացնում է տուգանք՝ 1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, ռազմավարական պաշարների պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով. 2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։ |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 213.2 9. Զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելը և (կամ) պահելը, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելը կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում. 10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում, զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին համապատասխանող ապրանքներ չամբարելը, ինչպես նաև պահպանման սահմանված ժամկետը լրացած ապրանքները չփոխարինելը՝ առաջացնում են տուգանք՝ 1) կազմակերպությունների (բացառությամբ դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ այն ապրանքների ձեռքբերման արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ ապրանքները չփոխարինելը՝ 100 տոկոսի չափով. 2) դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ չփոխարինելը՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով. 11. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերում նշված ապրանքների արժեքի 300 տոկոսի չափով: |