FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Մտորման ժամկետը.
1. Մտորման ժամկետն այն ժամանակահատվածն է, որով իրավունք և հնարավորություն է ընձեռվում օտարերկրացի հավանական զոհին, զոհին և հատուկ կատեգորիայի զոհին, անկախ կացության կարգավիճակի օրինականությունից, մնալով Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբազատվել մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում իրականացրած անձանց ազդեցությունից, վերականգնվել պատճառված ֆիզիկական վնասվածքների հետևանքներից, ինչպես նաև կայացնել սթափ և կշռադատված որոշումներ.
2. Օտարերկրացի բոլոր հավանական զոհերը, զոհերն ու հատուկ կատեգորիայի զոհերն ունեն մտորման ժամկետի իրավունք: Այդ իրավունքն ընձեռվում է նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ.
3. Մտորման ժամկետը հաշվարկվում է օտարերկրացի հավանական զոհին իրավասու մարմնի ընդունելու պահից և սահմանվում 30 օր ժամկետով: Մտորման ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա կայացված նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչև 30 օրով.
4. Նշված ժամկետներից շուտ մտորման ժամկետը կարող է դադարեցվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ միայն այն դեպքում, երբ ի հայտ են գալիս ակնհայտ փաստեր, որ անձը չի կարող հանդիսանալ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, կամ հավանական զոհի նախաձեռնությամբ.
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացուն մտորման ժամկետի ընթացքում արտաքսելը կամ նրան Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով նշված ժամանակահատվածում բնակվելու համար պատասխանատվության ենթարկելը.
6. Մտորման ժամկետի համար նախատեսված դրույթները որևէ կերպ հիմք չեն սահմանափակելու իրավապահ մարմինների կողմից իրավախախտումների բացահայտմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը: